«Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդը մահվան է դատապարտվել

10:20 • 17.03.15

Կահիրեի դատարանը մահապատժի է դատապարտել Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդին, գրում է korrespondent.net-ը:

 

Նրա հետ միասին մահապատժի է դատապարտվել շարժման ևս 13 առաջնորդ:

 

Մուհամեդ Բադիան անցած տարի արդեն դատապարտվել էր մահապատժի, սակայն այդ ժամանակ վճիռները փոխարինվել էին ցմահ բանտարկությամբ:

 

Վերջին վճռի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի գերագույն մուֆթին ապրիլ ամսին:

 

Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, Եգիպտոսում դեկտեմբերի սկզբին նախնական մահապատիժ է սահմանվել իսլամիստների 188 աջակցի: