Լեհաստանի նախագահի անվտանգությունը փակել է հարց տալ փորձող տղամարդու բերանը (տեսանյութ)
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անվտանգության ծառայության ներկայացուցիչները կանգնեցրել են նախագահին հարց տալ ցանկացող տղամարդուն, գրում է ria.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Կոմորովսկու Ժեշուվ կատարած այցի ժամանակ, որտեղ նա ստորագրել է նորարարություններին աջակցելու մասին օրենքը:
Նախագահի այցի մասին պատմող տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության ծառայության ներկայացուցիչներն արարողության ավարտից հետո գետնին գցում տղամարդուն, ով փորձում էր հարց տալ համալսարանից դուրս եկող Կոմորովսկուն, և ենթադրաբար փորձել են նրա բերանը փակել սքոչով: Այնուհետև նախագահի թիկնապահները պահանջել են դեպքը տեսախցիկով նկարահանած լրագրողին անմիջապես դադարեցնել նկարահանումը:
Լեհաստանի կառավարության անվտանգության բյուրոյի մամուլի քարտուղար Դարիուշ Ալեքսանդրովիչը դեպքի շուրջ ստեղծված արձագանքն անվանել է «ցանկալին իրականի տեղ ներկայացնելու փորձ» և նշել է, որ անվտանգությունը կանգնեցրել է տղամարդուն, բայց կպչուն ժապավենով չի փակել նրա բերանը:










