ՌԴ ԱԻՆ-ը ներողություն է խնդրել Կազանում այրվող առևտրի կենտրոնի ֆոնին հրշեջների «սելֆիի» համար

14:40 • 17.03.15

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երեքշաբթի ներողություն է խնդրել հրշեջների «սելֆիի» համար, որն արվել է Կազանում այրվող «Ադմիրալ» առևտրի կենտրոնի ֆոնին, որտեղ վերջին տվյալներով զոհվել է 17 մարդ և 50-ից ավելի մարդ ստացել այրվածքներ և վնասվածքներ, գրում է ria.ru-ն։

 

Վառվող «Ադմիրալի» ֆոնին երկու հրշեջների լուսանկարը տեղադրվել է սոցցանցերում հետևյալ գրությամբ. «Ահա ինչով էին զբաղված հրշեջները հրդեհի ժամանակ: Ես վախենում եմ այս ամենից հետո»:

 

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներողություն է խնդրում երկու հրշեջների անհարիր պահվածքի համար: Նախարարությունը խստորեն դատապարտում է այդ քայլը»,- հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

 

Լուսանկարն արած հրշեջների ինքնությունը պարզվել է, նրանց կարգապահական պատասխանատվության կենթարկեն: