Սաակաշվիլին կարծում է, որ ԱՄՆ-ն զենք կտրամադրի Ուկրաինային

12:08 • 17.03.15

Ուկրաինայի նախագահի խորհրդական, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ ամերիկացի քաղաքական գործիչներին համոզելու իր փորձերը սկսել են պտուղներ տալ, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա ճնշումը երկու կուսակցությունների կողմից ուժեղանում է, գրում է rbc.ua-ն` հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

«Ես հավատում եմ, որ ԱՄՆ-ն զենք կուղարկի: Ինձ հույս է տալիս այն փաստը, որ ամերիկյան հասարակությունը և քաղաքական էլիտան միասնական են այդ հարցում: Գրեթե բոլորը Կոնգրեսում աջակցում են այդ գաղափարին, դա ցանկանում են նաև Պենտագոնում»,- ասել է Սաակաշվիլին:

 

Նրա կարծիքով` շուտով պետք է պատերազմ սկսվի, այդ պատճառով էլ զենքի մատակարարումները պետք է արագացնել: «Շուտով Ռուսաստանը կսկսի հարվածել Ուկրաինայի հարավին, և զենքը շտապ է պետք, քանի որ չկա ոչ մի խաղաղության պայմանագիր»,- նշել է նա: