«Իսլամական պետության» աջակիցները մահափորձ էին պատրաստում Իսպանիայի թագավորական ընտանիքի դեմ
Ահաբեկիչները, որոնց հաջողվել է ձերբակալել մարտի 13-ին Իսպանիայում, պատրաստվում էին սպանել թագավորական ընտանիքի անդամներին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Sputnik-ին:
Մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ գտնվող ջիհադիստների թիրախը եղել են Ֆելիպե VI թագավորն ու նրա դուստրեր Լեոնորը և Սոֆիան: Դրա ապացույց է հանդիսացել գրությունը, որը հայտնաբերվել է խմբավորման ղեկավարի մոտ խուզարկման ընթացքում:
Կասկածյալները ձերբակալվել են մասշտաբային գործողության ժամանակ, որն անց է կացվել Բարսելոնայում, Ժիրոնայում, Սյուդադ-Ռեալում և Ավիլայում: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է ութ մարդու:










