ԱՄՆ-ն Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի ճանաչում. ԱՄՆ Պետդեպ
Վաշինգտոնը Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի ճանաչում, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում, փոխանցում է Корреспондент-ը:
«Ղրիմում այդ անօրինական «հանրաքվեի» 1-ամյակին ԱՄՆ-ն կրկին քննադատում է այդ քվեարկությունը, որը չի եղել ինքնակամ, թափանցիկ և ժողովրդավարական: Մենք չենք ընդունում Ռուսաստանի կողմից թերակղզու անեքսիան և կոչ ենք անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ղրիմի շրջափակումը»,- ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է նաև, որ Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կշարունակեն ուժի մեջ մնալ, քանի դեռ շարունակվում է շրջափակումը: ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի ինքնավարությանը և նրա տարածքային ամբողջականությանը:










