Սիրիայում քաղաքացիներին դիպուկահարներից պաշտպանելու համար ավտոբուսները որպես բարիկադներ են օգտագործվում (լուսանկարներ)
Սիրիայում քաղաքացիական անձինք երեք ավտոբուս են ուղղահայաց կանգնեցրել և, փակելով փողոցի կեսը, բարիկադ ձևավորել՝ դիպուկահարների կրակից պաշտպանվելու համար, գրում է Daily Mail-ը:
Սիրիայի Հալեպ քաղաքում ավտոբուսներն օգտագործվել են դիպուկահարների կրակահերթերից պաշտպանվելու համար:
Նշվում է, որ սկսած 2011-ից Հալեպում մոտ 31 000 մարդ է զոհվել պատերազմական գործողությունների հետևանքով, սակայն մի շարք դիտորդներ պնդում են, որ այդ թիվն ավելի մեծ է:
Նախքան Սիրիայի ճգնաժամը՝ տարբեր գնահատականներով Հալեպում ապրել է 40-60 հազար հայ։
















