Հայտնի լուսանկարիչը այժմ էլ ներկայացրել է գիշերային Սան Ֆրանցիսկոյի անհավանական ֆոտոշարքը երկնքից. լուսանկարներ
Ֆրանս - ամերիկացի ռեժիսոր և լուսանկարիչ Վինսենթ Լաֆորեն ներկայացրել է գիշերային Սան Ֆրանցիսկոն` իր ուրույն լուսանկարչական տեխնիկայի միջոցով:
Նախկինում Լաֆորեն օդային լուսանկարչության միջոցով ներկայացրել էր Նյու Յորքն ու Լաս Վեգասը: Նշված քաղաքները ավելի հեշտ է եղել ֆիքսել օդից, քանի որ դրանք հստակ սահմաններ ունեն: Իսկ Սան Ֆրանցիսկոյի դեպքում լուսանկարիչը կողմնորոշվել է քաղաքի հայտնի կամուրջներով:
Սան Ֆրանցիսկոյի բոլոր լուսանկարները արվել են ուղղաթիռից: Իր այս` «Օդ. Սան Ֆրանցիսկո 7.2K» խորագրով նախագծի համար Լաֆորեն բարձրացել է մինչև 2194 մ, որը կազմում է 7,2 հազար ոտնաչափ: Այստեղից էլ խորագրի անվանումը: Ուղղաթիռից կախվելու և լուսանկարներ անելու համար լուսանկարիչը ստիպված է եղել ապահովագրվել:

























