Ավրիլ Լավինը պատմել է հիվանդության մասին, որը նրան 5 ամիս անկողնուն է գամել

19:50 • 02.04.15

Երգչուհի Ավրիլ Լավինը, ով արդեն կես տարի չի հայտնվում հանրության առջև, բացառիկ հարցազրույց է տվել People ամսագրին, որտեղ նա պատմել է հիվանդության մասին, որի դեմ պայքարել է այս ողջ ընթացքում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Երգչուհին իր հիվանդության մասին սկսել է անհանգստանալ անցած տարվա հոկտեմբերին, երբ ընկերուհիների հետ մեկնել է Լոս Անջելես՝ իր 30-ամյակը նշելու: 

 

Հետազոտությամբ երգչուհու մոտ «լայմ» կոչվող վտանգավոր ինֆեկցիոն  հիվանդություն է ախտորոշվել, որը փոխանցվում է տիզի խայթոցի միջոցով:

 

Լավինը տեղափոխվել է Օնտարիոյում գտնվող իր տուն, որտեղ նրան հինգ ամիս խնամել է մայրը: «Ես չէի կարողանում ոչ շնչել, ոչ խոսել, ոչ շարժվել: Ես մտածում էի, որ մահանում եմ: Ես շաբաթներով չէի կարողանում լողանալ, պարզապես կանգնելու ուժ չունեի»,- պատմել է երգչուհին:

 

Այժմ, սակայն, երգչուհին իրեն արդեն լավ է զգում ու պատրաստվում է իր «Fly» երգի թողարկմանը:

Ավրիլ Լավինը պատմել է հիվանդության մասին, որը նրան 5 ամիս անկողնուն է գամել