«Եվրատեսիլին» նվիրված միջոցառմանը սուլել են Ռուսաստանի միակ ներկայացուցչին (տեսանյութ)
Լոնդոնում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 60-ամյակին նվիրված համերգին ռուս երգիչ Դիմա Բիլանի հայտնվելը սկանդալով է ավարտվել, գրում է korrespondent.net-ը:
Բիլանը, ով 2008 թվականին հաղթանակ էր բերել Ռուսաստանին, դարձել է միակ ռուս երգիչը, ով համերգի հրավեր է ստացել:
Միջոցառմանը ներկա երկրները հայտարարելու ժամանակ դահլիճում սուլոցներ են հնչել, երբ նշվել է Ռուսաստանի անունը: Բրիտանացի հաղորդավար Գրեմ Նորթոնը փորձել է շտկել իրավիճակը և խնդրել է հանդիսատեսին ողջախոհություն ցուցաբերել:
Համերգից հետո Բիլանը մեկնաբանել է իրավիճակը. «Ես շատ լավ հասկանում եմ, որ նման պահերը քաղաքական պատմություն են: Մեր երկիրն այժմ չեն սիրում, կասկածով և բացասաբար են վերաբերում: Բայց ինձ անձամբ թվում է, որ այնուամենայնիվ պետք չէ քաղաքականությունը և երաժշտությունը խառնել միմյանց: Ես ուրախ եմ, որ Լոնդոնի շոուի ժամանակ ներկա հանդիսատեսը այնուամենայնիվ դա հասկացավ»:










