Ջենիֆեր Լոպեսի կատուն կնկարահանվի իրապատում շոուում (լուսանկարներ)

12:56 • 02.04.15

Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն դերասանուհի է և երգչուհի, այլև հաջողակ գործարար կին։ Նա գիտի՝ ինչպես գումար վաստակել։ Այս անգամ Լոպեսը որոշել է իրապատում շոու թողարկել, որի գլխավոր հերոսը կդառնա նրա կատուն՝ Ջեյքը, գրում է loveradio.ru-ն։

 

«Ես հետևում եմ նորաձևության բոլոր միտումներին, և գիտեմ, որ կատուներն այժմ նորաձև են»,- ասել է երգչուհին։

 

Նրա խոսքով՝ շոուի գաղափարը հետաքրքրել է խոշոր հեռուստաընկերություններին, քանի որ նման ծրագիրն իսկապես հաջողություն կունենա։ Բացի այդ, Լոպեսը վստահեցնում է, որ շոուի հովանավորը լինելու համար կատվի կեր արտադրող շատ ընկերություններ են պայքարում։

 

Սպասվում է, որ առաջին մասը հեռուստադիտողները կկարողանան տեսնել այս տարվա օգոստոսին։

 

Кот

Кот

Кот

 

Ջենիֆեր Լոպեսի կատուն կնկարահանվի իրապատում շոուում (լուսանկարներ)