15.000 ֆունտ. Չապլինի ամուսնալուծության սկանդալային փաստաթղթերը վաճառքի են հանվել (լուսանկարներ)

16:48 • 02.04.15

Համր կինոյի աստղ Չարլի Չապլինի՝ 2-րդ կնոջից ամուսնալուծվելու սկանդալային փաստաթղթերը վաճառքի են դրվել աճուրդում, գրում է Газета-ն։

 

Այդ փաստաթղթերում նշվում է դերասանի կնոջ՝ Լիտա Գրեյի խոսքերն այն մասին, թե ինչպես է Չապլինն իրեն «գայթակղել», երբ նա դեռ անչափահաս է եղել, ինչպես է նա հղիացել և ինչպես է դերասանն իրեն դավաճանել երիտասարդ դերասանուհիների հետ։

 

Ամուսնալուծության մասին փաստաթղթերի օրիգինալը հայտնաբերվել է Լոս Անջելեսի Առաջին ազգային բանկում։ Թղթերի վաճառքով զբաղվում է բրիտանական Parade Antiques ընկերությունը։ 50 էջը գնահատվում է 15.000 ֆունտ ստերլինգ։

 

Նշվում է, որ արվել է այդ փաստաթղթերի մոտ 16 կրկնօրինակ, որոնք ուղարկվել են Չապլինին և գործընթացի հետ կապված տարբեր ընկերությունների և բանկերի։

 

35-ամյա Չապլինը և 16-ամյա Գրեյն ամուսնացել են 1924-ին և միասին ապրել 3 տարի։ Ենթադրվում է, որ փաստաթղթերում նշված մանրամասների նպատակն է եղել վնասել Չապլինի հեղինակությանը և մեծ փոխհատուցման հասնել։ Նրանք ամուսնալուծվել են 1927-ին, և Գրեյը ստացել է 800.000 դոլար։

The 50-page divorce papers of Charlie Chaplin and his second wife Lita Grey were found in a bank in America

Charlie Chaplin married Lita Grey in 1924 and the union lasted for just three years

Lita Grey was nearly 20 years Chaplin's junior

The divorce papers are set to fetch an estimated £15,000 when they go under the hammer

They are being sold by Parade Antiques in Plymouth

The papers for sale were sent to the 1st National Bank of Los Angeles on the 11th Jan 1927

Lita claimed that she endured 'cruel and inhumane' treatment by Chaplin in the legal papers

The papers also contain an order stopping Chaplin from moving his wealth before the settlement so it would not affect the court proceedings

Lita was granted a $800,000 settlement when the couple eventually divorced in 1927

 



 

15.000 ֆունտ. Չապլինի ամուսնալուծության սկանդալային փաստաթղթերը վաճառքի են հանվել (լուսանկարներ)