Քաղցր արվեստ. հրուշակագործները Ֆաբերժեի ոճով տորթեր են պատրաստել (լուսանկարներ)
Սուրբ Զատկի տոնը մոտենում է, և այդ կապակցությամբ բրիտանացի հրուշակագործները որոշել են օրիգինալ գտնվել ու ավանդական ձվերը փոխարինել տորթ-ձվերով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, նրանք ընդօրինակել են Ֆաբերժեի հանրահայտ ձվերի դիզայնն ու պատրաստել 30 սմ բարձրությամբ շքեղ տորթեր:
Աղբյուրը նկատում է, որ համեղ նմուշներից մեկն այնքան գեղեցիկ է ստացվել, որ համեմատելի է արվեստի գործի հետ: Տորթերի հեղինակներն են Միացյալ Թագավորության 14 լավագույն հրուշակագործները:
























