Ավստրալուհին քարերին գույնզգույն մանդալաներ է պատկերում (լուսանկարներ)

13:00 • 02.04.15

Ավստրալացի նկարչուհի Էլսպետ Մքլինը դարձել է բուդդիզմում ու հինդուիզմում լայն կիրառություն ունեցող մանդալաներ ստեղծող լավագույն մասնագետներից մեկը, ով իր գլուխգործոցները պատկերում է քարերի վրա:

 

Ինչպես նշում է adme.ru-ն, կինը հատուկ իր աշխատանքների համար օվկիանոսի ափին փնտրում է կատարյալ կլոր ձև ունեցող քարեր, որոնց վրա հետագայում պատկերում է գունագեղ մանդալաներ:

 

Ավստրալուհին կարծում է, որ իր ստեղծած մանդալաները հանգստացնում են հոգին ու ներաշխարհը լցնում վառ լույսով:

 

Ստորև առաջարկում ենք դիտել Մքլինի լավագույն աշխատանքներից մի քանիսը.

 

Ավստրալուհին քարերին գույնզգույն մանդալաներ է պատկերում (լուսանկարներ)