Վին Դիզելն ակնարկել է, որ «Ֆորսաժի» 8-րդ մասը կնկարահանվի Նյու Յորքում
«Ֆորսաժի» անձնակազմն ուղևորվում է Մանհեթեն: Ապրիլի 3-ին նախատեսված պրեմիերայից առաջ Ջիմմի Կիմելի շոուին ներկայացել էին «Ֆորսաժ 7» ֆիլմի դերասանները:
Ինչպես հաղորդում է The Verge-ը` շոուի ժամանակ Վին Դիզելը ակնարկել է, որ ֆիլմի 8-րդ մասը, որը դեռ պետք է հաստատվի պաշտոնապես, կնկարահանվի Նյու Յորքում:
Նշվում է նաև, որ Քուրտ Ռասելը, ով «Ֆորսաժ 7-ում» խորհրդավոր կառավարական գործակալի դեր է մարմնավորել, կարող է հայտնվել նաև ֆիլմաշարի 8-րդ մասում` մարմնավորելով գլխավոր դերերից մեկը:
«Մենք վարձել ենք Քուրտ Ռասելին՝ հաջորդիվ եկող պատմության համար, որը տեղի կունենա Նյու Յորքում», - ասել է Վին Դիզելը: Բացի նկարահանման վայրից՝ Դիզելը որևէ այլ հուշում չի ակնարկել սպասվելիք ֆիլմի մասին:










