«Լևիաթան» ֆիլմի գլխավոր հերոսներն ամուսնացել են (լուսանկարներ)
Դերասաններ Ելենա Լյադովայի և Վլադիմիր Վդովիչենկովի սիրավեպի մասին սկսել էին խոսել նախորդ տարվա Կաննի կինոփառատոնի ընթացքում, երբ դերասաններին «բռնացրել» էին կրքոտ համբուրվելիս։
Այնուհետև «Կինոտավր» փառատոնում դերասաններն արդեն «պաշտոնապես» ներկայացել էին միասին։ Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, դերասանների սիրավեպը սկսվել է հենց «Լևիաթան» ֆիլմի նկարահանման հրապարակում, գրում է Комсомольская правда-ն։
Հանուն Ելենայի Վլադիմիրը լքել է իր քաղաքացիական կնոջը՝ Օլգա Ֆիլիպովային։ Առաջին անգամ դերասանն ամուսնացել է 18 տարեկանում։ Իսկ 2 տարի անց նա ամուսնացել է 2-րդ անգամ՝ ոմն Աննայի հետ։ Նրանք ունեն որդի՝ Լեոնիդը։
Երրորդ անգամ Վդովիչենկովն ամուսնացել է 27 տարեկանում՝ Նատալյա Դավիդովայի հետ։ Հենց նրանից էլ հեռացել էր Օլգա Ֆիլիպովայի մոտ, ում հետ ապրել է 10 տարի և ունեցել դուստր՝ Վերոնիկան։


















