Հայ լրագրողի առաջարկով Եվգենի Կիսինը կփորձի աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը հայ լրագրողների առաջարկով կփորձի աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործին:
Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իր կարծիքով մշակութային ոլորտի հայտնի ներկայացուցիչները պատրա՞ստ են միասնական կոչ անել աշխարհին ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ասաց. «Ես իհարկե պատրաստ եմ, բայց առիթ չի եղել որևէ մեկի հետ խոսել այս մասին, դրա համար դատել մյուսներին չեմ կարող»:
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ որևէ քայլ չի անում, երաժիշտը շնորհակալություն հայտնեց առաջարկի համար, և նշեց, որ կփորձի իմանալ՝ պրակտիկորեն ինչպես կարելի է դա իրականացնել:
Ապրիլի 24-ին երաժիշտը Երևանում չի լինի, քանի որ պետք է մեկնի հյուրախաղերի:
«Բայց ես մասնակցելու եմ Նյու-Յորքում Կորնեգի դահլիճում մայիսի 26-ի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը»,–ասաց նա։










