Հոլիվուդյան 6 դերասան, որոնք 1 ֆիլմի համար 20 մլն դոլար են ստանում (լուսանկարներ)
Ամերիկյան The Hollywood Reporter ամսագիրն ուսումնասիրություն է անցկացրել ու պարզել հոլիվուդյան այն աստղերին, ովքեր 1 ֆիլմի դիմաց 20 մլն դոլար հոնորար են ստանում:
1. Սանդրա Բուլոք

«Ձգողականություն» ֆիլմի շնորհիվ 2014թ. նա ճանաչվել է հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհին:
Լեոնարդո Դի Կապրիո
Տաղանդավոր այս դերասանի մասնակցությամբ ֆիլմերն իրար հետ համաշխարհային կինովարձույթում հավաքել են 2.3 մլրդ դոլար:
Մեթ Դեյմոն

Իր կարիերան 2002թ. սկսած Դեյմոնը տարիների ընթացքում 2-րդ կարգի դերակատարից վերածվել է 20 մլն հոնորար ստացող բարձրակարգ դերասանի:
Ռոբերտ Դաունի- կրտսեր
Հոլիվուդի «Երկաթե մարդը» ճանաչում է ձեռք բերել համանուն ֆիլմաշարում, ինչպես նաև Շերլոք Հոլմսի արկածների մասին պատմող սիքվելում նկարահանվելու շմորհիվ: Այժմ Դաունի- կրտսերի կարողությունը գնահատվում է 190 մլն դոլար:
Անջելինա Ջոլի

Օսկարակիր այս գեղեցկուհին «Մալեֆիսենթ» դիսնեյյան ֆիլմում կախարդի դերը մարմնավորելու համար ստացել է 15 մլն դոլար, սակայն այժմ Ջոլին պատրաստվում է նկարահանվել նոր ֆիլմում, որի համար նրան առաջարկվել է 20 մլն հոնորար:
Դենզել Վաշինգտոն
Իր կարիերայի ընթացքում 2 անգամ բաղձալի «Օսկար» մրցանակին արժանացած սևամորթ դերասանի վերջին ամենատպավորիչ դերը «Թռիչք» ֆիլմում օդաչուի մարմնավորումն է, ինչի դիմաց Վաշինգտոնը ստացել է 20 մլն դոլար:










