«Ֆորսաժ 7»-ը նախնական ցուցադրություններում 16 մլն դոլար է հավաքել

02:30 • 04.04.15

«Ֆորսաժ 7» ֆիլմի նախնական ցուցադրությունները Universal Pictures  կինոընկերությանը 15.8 մլն դոլարի եկամուտ են բերել:


Ինչպես գրում է Газета.Ru-ն` Deadline-ին հղումով, ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 3000 կինոթատրոնում: Նշվում է, որ 2.2 մլն դոլար  շահույթ են բերել Imax կինոթատրոնների ցուցադրությունները: Այս ցուցանիշը Imax-ի համար երրորդն է 174 մլն դոլար ֆոնդով «Երկաթե մարդը 3»  (2013) և 160 մլն դոլար ընդհանուր ֆոնդով  «Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմերից հետո:

 

Հաղորդվում է, որ մասնագետների գնահատումներով` առաջին շաբաթվա հանգստյան օրերին էքշնը համաշխարհային վարձույթում կարող է ֆիլմի ստեղծողներին 120-130 մլն դոլարի եկամուտ բերել:

 

 

«Ֆորսաժ 7»-ը նախնական ցուցադրություններում 16 մլն դոլար է հավաքել