Սան Սեբաստիանի կինոփառատոնում Ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի Ֆաթիհ Աքընի «Սպին» ֆիլմով

01:24 • 04.04.15

Սան Սեբաստիանի «Կինոն և մարդու իրավունքները» 13-րդ փառատոնը ապրիլի 17-ին բացվելու է չինացի ռեժիսոր Չժան Իմոուի Coming home նոր ֆիլմով: Այս տարի փառատոնն անդրադառնալու է այնպիսի թեմաների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, գաղութատիրությունը և սեռական  առևտուրը:  Չին ռեժիսորի ֆիլմը  պատմում է Մաո Ցզեդունի «Մշակութային հեղափոխությունից» հետո տուն վերադարձող զինվորի մասին, ում կինը չի ճանաչում:

 

Փառատոնի  շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպին»  (The Cut) ֆիլմի ցուցադրությամբ, ինչպես նաև՝ կցուցադրվի շվեյցարացի ռեժիսոր Ֆերնան Մելգարի L'Abri փաստավավերագրական ֆիլմը անօթևան ներգաղթյալների մասին:


Ցուցադրություններին հաջորդող քննարկումներին փորձագետներից բացի կմասնակցի նաև  հայտնի իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը, ով հեղինակել է «Հայեր, մոռացված ցեղասպանություն» գիրքը:

 

 

Սան Սեբաստիանի կինոփառատոնում Ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի Ֆաթիհ Աքընի «Սպին» ֆիլմով