Գրանադայում բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» խորագրով ցուցահանդեսը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Գրանադայի (Իսպանիա) Քրիստոնեության թեմաների ուսումնասիրման միջազգային կենտրոնը` հիմնադիր Խավիեր արքեպիսկոպոս Մարտինեսի գլխավորությամբ, մի շարք միջոցառումներ է նախատեսում իրականացնել 2015 թվականին:
Առաջին միջոցառումը լուսանկարների ցուցահանդեսն է, որը կրում է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» խորագիրը: Ցուցահանդեսը բացվել է ապրիլի 9-ին` Գրանադայի արքեպիսկոպոսարանի Մշակութային կենտրոնում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 12-ը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Գրանադայի արքեպիսկոպոսարանի Քրիստոնեության ուսումնասիրման կենտրոնի և Հայ ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի համատեղ ջանքերով:
Ցուցահանդեսին ներկայացվում են հին և նոր լուսանկարներ, որոնք պատկերում են հայ ժողովրդի քրիստոնեական և մշակությաին ժառանգության վիճակը նախկինում` մինչև Ցեղասպանությունը և հիմա:










