Իզաբելա Ռոսելինին կգլխավորի Կաննի փառատոնի հատուկ ժյուրին
Իտալացի հայտնի դերասանուհի Իզաբելա Ռոսելինին կգլխավորի «Հատուկ հայացք» անվանակարգում Կաննի կինոփառատոնի հատուկ ժյուրին, հաղորդում է ТАСС-ը: Նա պաշտոնապես հաստատել է այդ պարտականությունները ստանձնելու իր համաձայնությունը:
Հեղինակավոր մրցույթի ժյուրիի կազմի մեջ կմտնեն հայտնի մշակութային գործիչներ, լրագրողներ և փառատոնի կազմակերպիչներ: Ժյուրիի վերջնական կազմը կներկայացվի այս ամիս Կաննի 68-րդ փառատոնի ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հատուկ հայացք» մրցույթն առաջին անգամ հաստատվել է 1978 թվականին առավել օրիգինալ ֆիլմերին աջակցելու և նոր տաղանդներին բացահայտելու համար: Այդ ժամանակից ի վեր այն դարձել է Կաննում կինոֆորումի ամենահեղինակավոր անվանակարգերից մեկը:










