Գեղեցիկ և կրեատիվ արվեստի գործեր պատահական իրերից (լուսանկարներ)
Արվեստագետ Վիկտոր Նունյեսն իր տաղանդի շնորհիվ կարողանում է սովորական իրերի մեջ տեսնել այն, ինչ չեն տեսնում ուրիշները։ Նա կարողանում է սովորական իրերից գեղեցիկ արվեստի գործեր ստեղծել, գրում է adme.ru-ն:
Նա իրերը համադրում է իր նկարված նախշերի և պատկերների հետ, որոնք թղթի վրա հետաքրքիր պատմությունների են վերածվում:
Նունյեսն օգտագործում է բանան, մատիտը սրելուց մնացած տաշեղներ, պտուտակներ, կոնֆետներ, նույնիսկ ադի բուդիի հատիկներ և կենցաղում հանդիպող շատ այլ իրեր:

























