Վլադիմիր Սպիվակովը Երևանում 3 համերգ կտա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

19:44 • 11.04.15

Ապրիլի 12-ին Հայաստան կժամանի աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։

Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։

Վլադիմիր Սպիվակովը Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

 

 

Վլադիմիր Սպիվակովը Երևանում 3 համերգ կտա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի