Նրբագեղ գերիրական դիմանկարներ արված սովորական կապույտ գրչով (լուսանկարներ)
Գանացի Էնամ նկարիչ Բոսոկահը անհավանական պատկերներ է նկարում՝ օգտագործելով միայն սովորական կապույտ գրիչներ, գրում է fishki.net-ը:
Նա նկարում է տարբեր երկրների առաջնորդների, ընտանիքների, երեխաների և այլ անձանց դիմանկարներ:
Նրա աշխատանքներն այնքան իրական են, որ դիմանկարներին նայելիս գրեթե անհնար է պատկերացնել, որ դրանք արվել են միայն գրչով:




















