Ջենիֆեր Լոպեսն արժանացել է MTV մրցանակի՝ էրոտիկ ֆիլմում «ապրած» վախի զգացողության համար

15:09 • 13.04.15

Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն արժանացել է MTV Movie Awards մրցանակի՝ լավագույն վախի զգացողությունն «ապրելու համար», հաղորդվում է հեռուստաընկերության կայքում:

 

Ժյուրին հավանել է 2015-ի հունվարին էկրան բարձրացած The Boy Next Door էրոտիկ թրիլերում նրա աշխատանքը:

 

Լոպեսը ֆիլմում խաղում է ամուսնալուծված գրականության ուսուցչուհու դեր, ով գիշեր է անցկացրել 19-ամյա դպրոցական Նոյի հետ: Դպրոցականը դեպքից հետո սկսում է հետապնդել և շանտաժի ենթարկել նրան: 

Ջենիֆեր Լոպեսն արժանացել է MTV մրցանակի՝ էրոտիկ ֆիլմում «ապրած» վախի զգացողության համար