«Մեղավոր են աստղերը» ֆիլմը ճանաչվել է լավագույնը MTV կինոմրցանակաբաշխության ժամանակ (լուսանկարներ)
MTV Movie Awards մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել «Մեղավոր են աստղերը» ֆիլմը, գրում է Газета-ն։
Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի է արժանացել Շեյլին Վուդլին, ով կատարել է Հեյզելի դերը «Մեղավոր են աստղերը» ֆիլմում։
Լավագույն դերասան է ճանաչվել Բրեդլի Կուպերը՝ «Ամերիկացի դիպուկահարը» ֆիլմում դերի համար։
Լավագույն չարագործ մրցանակին արժանացել է Մերիլ Սթրիփը՝ «Որքան հեռու անտառում» ֆիլմում կախարդի դերի համար։































