Քանյե Ուեսթը կնկարահանվի ֆիլմում

11:44 • 13.04.15

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, կարծես, լրջորեն պատրաստվում է նվաճել Հոլիվուդը։ Վերջերս նա փոխել է իր գործակալին՝ հայտարարելով, որ մտադիր է ավելի լուրջ զբաղվել իր կինոկարիերայով, գրում է loveradio.ru-ն։

 

Հայտնի է արդեն, որ Ուեսթի թեկնածությունը հաստատվել է Սփայք Լիի «Չիրաք» ֆիլմում դերերից մեկը կատարելու համար։

 

Սյուժեի մանրամասները հայտնի չեն, սակայն ֆիլմը կլինի Չիկագոյի (Չիրաքը քաղաքի սլենգային անվանումն է) և նրա ավազակային խմբավորումների մասին։

 

Ի դեպ, Քանյեն միակ երգիչը չէ, ով կմասնակցի նախագծին։ Ֆիլմում կնկարահանվի նաև հայտնի ռեփեր Common-ը։

Քանյե Ուեսթը կնկարահանվի ֆիլմում