10 նկարիչ, որոնց աշխատանքները դժվար է տարբերել լուսանկարներից (լուսանկարներ)
Աշխարհը, անշուշտ, լի է շնորհաշատ նկարիչներով, սակայն նրանցից ամեն մեկի պարագայում հնարավոր չէ ասել, որ տաղանդը սահմաններ չունի: AdMe.ru կայքը որոշել է ուշագրավ ֆոտոշարքով անդրադառնալ 10 այդպիսի նկարչի` մարդկանց, ում աշխատանքներն այնպիսի հմտությամբ են արված, որ դրանք անհնար է տարբերել որակյալ լուսանկարներից:
Դիեգո Ֆացիո
Նա նկարում է մատիտով ու ածուխով: Ամեն մի կտավ ստեղծելու համար նկարչից միջինը պահանջվում է 200 ժամ:
Օմար Օրտիս

Գույների ու երանգների փոխանցման բարձր մակարդակը դարձել է այս նկարչի այցեքարտը:
Գրեգորի Թիլքեր

Նկարիչը հիմնականում պատկերում է անձրևային կտավներ` օգտագործելով ջրաներկ ու յուղաներկ:
Ռուֆ Թայսոն

Մասնագիտական կրթություն չունեցող բրիտանուհին ստեղծագործում է գրաֆիտե մատիտով ու երբեմն էլ` ջրաներկով:
Ռոբերտո Բեռնարդի

Դժվար է հավատալ, որ այս ախորժելի մրգերը ջրաներկով են նկարվել, այլ ոչ թե` ֆոտոխցիկով:
Ռոբին Էլեյ

Լոնդոնաբնակ նկարիչը ստեղծում է գերիրական կտավներ` օգտագործելով յուղաներկ:
Գոտֆրիդ Հելնվայն

Նկարիչը հիմնականում ստեղծագործում է ջրաներկով:
Վինսենթ Ֆատաուզո

Հանրահայտ ավստրալացու կտավները ցուցադրվում են աշխարհի տարբեր սրահներում:
Կամալկի Լաուրեանո

Դոմինիկացի նկարիչն անթերի կերպով կրկնօրինակում է լուսանկարները:
Փոլ Քեդեն

Նկարչի միակ գործիքը գրիֆելային մատիտն է, որի միջոցով հեղինակը փոխանցում է մարդկային դեմքի ամեն մի դետալը:










