Պատմության մեջ առաջին անգամ Կաննի կինոփառատոնը կբացվի կին ռեժիսորի ֆիլմով

13:37 • 14.04.15

Ֆրանսուհի Էմանուել Բերկոյի La Tête haute ֆիլմով այս տարի մայիսի 13-ին կբացվի Կաննի 68-րդ կինոփառատոնը։ Միջոցառման պատմության մեջ առաջին անգամ բացման ժամանակ կցուցադրվի կին ռեժիսորի նկարահանած ֆիլմ, գրում է newsru.com-ն։

 

Ֆիլմը կպատմի երիտասարդ իրավախախտ Մալոնիի մասին, այն մասին, թե ինչպես է նա մեծանում և ինչպես են դատավորը և սոցաշխատողները փորձում փրկել նրան։ Ֆիլմում նկարահանվել են Կատրին Դենյովը, Բենուա Մաժիմելը, Սառա Ֆորեստյեն և Ռոդ Պարադոն։

 

Կաննի 68-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 13-24-ը։ Ժյուրին կգլխավորեն ամերիկացի ռեժիսորներ Ջոել և Իթան Քոենները։ Իզաբելա Ռոսելինին կգլխավորի «Հատուկ հայացք» բաժնի ժյուրին։ Փառատոնի ծրագիրը կհայտարարվի ապրիլի 16-ին։

Պատմության մեջ առաջին անգամ Կաննի կինոփառատոնը կբացվի կին ռեժիսորի ֆիլմով