Քլունին ԱՄՆ հատուկ ծառայությունների մասին ֆիլմ նկարահանելու իրավունք է ձեռք բերել
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին իրական դեպքերի հիման վրա գրված գրքի էկրանավորման իրավունք է ձեռք բերել։ Այն սառը պատերազմի տարիներին ԱՄՆ հատուկ ծառայությունների և ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենախոշոր ձախողումներից մեկի մասին է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Քլունիի գլխավորած «Smokehouse Pictures» պրոդյուսերական ընկերությունը համաձայնագիր է կնքել, որը նրան բացառիկ իրավունք է տալիս էկրանավորել ԱՄՆ-ի ՀԴԲ-ի նախկին աշխատակից Ջո Նավարոյի Three Minutes to Doomsday գիրքը։
Գիրքը պատմում է ԱՄՆ հատուկ ծառայությունների մասին, որոնք փորձում են գտնել այն գործակալին, ով Վարշավայի պայմանագրի հրամանատարությանն է փոխանցել ՆԱՏՕ-ի երկրների բանակների մարտական պլանները։ Դա եղել է Գերմանիայում ծառայող ԱՄՆ ԶՈՒ կրտսեր սպա Քլայդ Լի Քոնրադը։










