Հայտնի մարդկանց և կտավների կրկնօրինակները՝ արված սուրճով (լուսանկարներ)
Բրիտանացի նկարչուհի Մարիա Արիստիդուն ստեղծում է հայտնի մարդկանց կերպարները՝ օգտագործելով անսովոր նյութ՝ սուրճ։ Նա փորձարկումներ է անում տարբեր ընկերությունների արտադրության սուրճերով՝ իր ստեղծագործական ազատությունը խորհրդանշող գույները գտնելու համար։
«Առաջին անգամ սուրճն իմ աշխատանքներում սկսել եմ օգտագործել շատ պատահականորեն»,- պատմել է նկարչուհին։
Արիստիդուն հաճախ կրկնօրինակում է հայտնի նկարները, գրում է beautifullife.info-ն։
























