Իսպանացի գրող Գոնսալո Էրնանդես Գուարչը ապրիլին ԱՄՆ-ում կհրատարակի «Հայկական կտակ» գիրքը
Իսպանացի գրող Գոնսալո Էրնանդես Գուարչը պատրաստվում է ԱՄՆ-ում հրապարակել «Հայկական կտակ» գիրքը: Նույն գիրքը վերջերս հրապարկվել է Փարիզում` Thaddée հրատարակչության կողմից:
El Almeria պարբերականի հաղորդմամբ` Գուարչի «Սպիտակ լեռը» գիրքը, որը խմբագրվել է Երևանի պետական համալսարանի կողմից, ևս հրատարակվելու ապրիլին: Մայիսի մեկին Էրնանդես Գուարչը կմասնակցի ֆրանսերենով հրատարակված գրքի շնորհանդեսին Ժնևում:
«Հայկական կտակ» պատմավեպը, որը պատմում է 1915-ի Ցեղասպանության շարժառիթների և իրադարձությունների ականատեսների վերապրումների մասին, Իսպանիայում հրատարակվել է 2006-ին: Գիրքը մինչ օրս հրատարկվել է նաև ռուսերենով:
Այս վեպը կազմում է Հայոց ցեղասպանության մասին եռապատման մի մասը: Գուարչը հեղինակել է նաև «Հայկական ծառ» և «Սպիտակ լեռ» գրքերը:










