«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակի

15:29 • 14.04.15

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015թ. մրցանակին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հրապա¬րակային հայտարարությունն արվել է ապրիլի 14-ին առաջատար եվրոպական ժառանգության կազմակերպության՝ «Եվրոպա Նոստրա»-ի կողմից:
 

«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունը ներկայացնում է եվրոպական երկրների ակնառու նվաճումները, որոնք չեն մասնակցում ԵՄ-ի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Հայաստանի մրցանակակիր նախագիծը «Եվրոպական Միության մշակութային ժառանգություն» մրցանակի արժանացած տարվա մյուս հաղթողների նախագծերի հետ կներկայացվի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում:  Հռչակավոր օպերային երգիչ և «Եվրոպա Նոստրա»-ի նախագահ Պլասիդո Դոմինգոն լինի Եվրոպայի ժառանգության մրցանակաբաշխության արարողության համահաղորդավարը:
 

Հայաստանում պահպանվող մշակութային ժառանգության նախագիծը ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության, Միլանի Պոլիտեխնիկի և Ճարտարապետության և շինարարության Հայաս¬տանի ազգային համալսարանի միջև համատեղ ձեռնարկն է: Այն նպատակ ունի խթանել ժառանգության պահպանության, ինչպես նաև գիտելիքի և լավագույն միջազգային փորձի փոխանակումը:
 

Ծրագիրն իրականացվել է 2012-2014 թվականների ընթացքում: Ավելի քան 60 խորհրդատուներ և փորձագետներ միացել են նախագծին և նպաստել Հայաստանի, Պարս¬կաստանի կամ Սիրիայի՝ ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաս¬տում¬ներին: 56 ուսանողներ ազատ մասնակցության իրավունք են ստացել Միլանի Պոլիտեխնիկի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կողմից իրականացվող 4 մագիստրոսական կուրսերից մեկին մասնակցելու համար: Մոտ 150 ուսանողներ, ճարտարապետներ, ինժեներներ, հնագետներ, վերականգնողներ, վարպետներ, թանգարանային մասնագետներ և պետական պաշտոնյաներ մասնակցել են մասնագիտացված գործնական կուրսերին:
 

Ծրագիրը նաև նպաստել է Քոբայրի վանական համալիրի որմնանկարների վերականգման աշխատանքներին, ինչպես նաև Արուճի հնագիտական վայրի ու տաճարի հետազոտությանը` ներառյալ պեղումները, վերականգնման նախագծերը և որմնանկարի պահպանությունը: 2014 թվականի հունիսին` 14 տարբեր երկրների փորձագետների մասնակցությունը ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին, ցույց տվեց միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի ժառանգության նկատմամբ և մեծացրեց իրազեկվածության մակարդակը ներկա և ապագա սերունդների համար ժառանգության պահմանման կարևորության մասին:
 

Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ներկայացուցիչների ներկայությունը ցույց տվեց, որ մշակույթը և ժառանգությունը կարող են հսկայական դեր ունենալ խա¬ղաղության հաստատման գործում: «Այն, ինչ մեծ տպավորություն է թողել ժյուրիի վրա, երկու ժողովուրդների արդյունավետ գործընկերության արդյունք է, որոնք, հարևաններ չլինելով, կիսում են իրենց անցյալի փիլիսոփայությունը: Միլանի Պոլիտեխնիկի հավաստմամբ` մոտեցումը բացառապես գիտական և օբյեկտիվ է, և Հայաստանը չէր կարող առանց իտալական տեխնիկական նոր մոտեցումների: Պատասխանատվությոնը ընդունելի է, իսկ օգուտները` զգալի, դիվիդենտներ բերող նաև Հայաստանի սահմաններից դուրս, դեպի հայկական սփյուռք»,- հայտարարել է մրցանակաբաշխության ժյուրին:
 

«Մշակութային ժառանգության պահպանումը, որը հայկական մշակութային ժառանգության հիմքերից մեկն է, ապահովում է քաղաքակրթության զարգացումը: Ես համոզված եմ, որ վարպետության դասընթացներին մասնակցող մասնագետների ունակությունները հարստացել են ժամանակակից գիտելիքներով, և նրանք ձեռք են բերել նոր հմտություններ, որոնք կարող են օգտագործել ազգային մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման գործում: Միևնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ հայ-իտալական համագործակցության արդյունավետ ավանդույթը մշակութային ժառանգու թյան պահպանության բնագավառում շարունակական կլինի»,- նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակի