Սանկտ Պետերբուրգում ապրիլի 26-ին Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

17:27 • 14.04.15

Արվեստն ունակ է ցավը վերափոխել ստեղծագործության, իսկ մարդկային ողբերգությունները՝ երաժշտության կամ պարային գլուխգործոցների։ Ապրիլի 26-ին դա կցուցադրեն հայ արտիստները «Դլե Յաման» ներկայացման մեջ, որը նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին, գրում է Невские Новости գործակալությունը։

 

Հայերից և ռուսներից բացի միջազգային նախագծին, որը կկայանա «Մյուզիք-հոլում», կմասնակցեն նաև թաթարներ, օսեր, գնչուներ, չեչեններ, ավարներ, վրացիներ, հրեաներ։

 

Ինչպես նշել են կազմակերպիչները՝ առաջին անգամ 1915-ի իրադարձությունների մասին խոսելու համար հայ կատարողներին միացել են նաև տարբեր ազգության և մշակույթի պատկանող այսքան շատ արտիստներ։

 

Երաժշտական-պարային բեմադրությանը կմասնակցեն հայտնի հայ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, «Հայաստան» պարային համույթը, Սանկտ Պետերբուրգի առաջատար պարողներ և այլք։

 

Սանկտ Պետերբուրգում ապրիլի 26-ին Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա