Էդվարդ Մունքի հայտնի կտավը «կենդանացել» է Pink Floyd-ի երգի տեսահոլովակում (տեսանյութ)
Ռումինացի անիմատոր Սեբաստյան Կոսորը միավորել է տարբեր ժամանակաշրջանների 2 ստեղծագործություն՝ Էդվարդ Մունքի «Ճիչ» կտավը և Pink Floyd խմբի The Great Gig in the Sky երգը, գրում է buro247.ru-ն։
1893-ին նկարված կտավը մինչ օրս հանելուկ է քննադատների և արվեստագետների համար։ Սարսափելի «Ճիչ» կտավի շուրջ առայսօր գուշակում են՝ ինչպես է այն ստեղծվել, ինչն է ոգեշնչել նկարչին և ինչ է այն նշանակում։
Իսկ բրիտանական Pink Floyd ռոք խմբի երգը թողարկվել է 1973-ին և անմիջապես հիթ դարձել։
Կտավի և երգի միջև ոչ մի կապ չկա, սակայն ռումինացի անիմատորը համարձակություն է ունեցել միավորելու այդ 2 գլուխգործոցները մի պատմության մեջ։










