ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը դատապարտել է ԻԼԻՊ-ի զինյալների կողմից Նեմրութ քաղաքի ոչնչացումը

00:19 • 14.04.15

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան կրկին դատապարտել է  «Իսլամական պետության» զինյալների կողմից հնագույն Նեմրութ քաղաքի` «Ասորեստանի մարգարտի» ոչնչացումը:

«Ես դատապարտում եմ  կործանիչ վայրագ հարձակումը, որն ուժեղացնում է կատարվող իրադարձությունների սարսափը: Դա հաստատում է, որ ահաբեկիչները ոչնչացնում են ո՛չ միայն քանդակներն ու որմնաքանդակները, այլև՝  մուրճերի ու պայթուցիկների օգնությամբ ավերում են ողջ քաղաքը` փորձելով  Երկրի երեսից վերացնել Իրաքի ժողովրդի պատմության հետքերը», - ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի խոսքը մեջբերում է BBC-ն:

ԻԼԻՊ-ի զինյալները տեսանյութ և լուսանկարներ են տարածել, որոնցում պատկերվում է, թե ինչպես են ավերում Նեմրութի հուշարձանները. քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա.  XIII դարում:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը դատապարտել է ԻԼԻՊ-ի զինյալների կողմից Նեմրութ քաղաքի ոչնչացումը