Իսրայելում Քանյե Ուեսթի՝ անվճար համերգ տալու առաջարկը մերժվել է. Times of Israel
Ռեփեր Քանյե Ուեսթը, ով ընտանիքի հետ այժմ գտնվում է Իսրայելում, առաջարկել է երկուշաբթի գիշերն անվճար համերգ տալ Երուսաղեմի «Դավթի աշտարակ» թանգարանում, սակայն տեխնիկական պատճառներով նրա առաջարկը մերժվել է, հայտնում է timesofisrael.com-ը՝ թանգարանի աղբյուրներին հղումով։
Եվ չնայած համերգի չեղարկմանը՝ մարդիկ, այնուամենայնիվ, եկել են թանգարանի մոտ՝ համերգին մասնակցելու հույսով, նշել է թանգարանի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և դստեր՝ Նորթի, ինչպես նաև կնոջ քրոջ՝ Քլոեի հետ մեկնել է Իսրայել՝ Հայաստան այցից անմիջապես հետո։ Նրանք Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտել են իրենց դստերը։
Ուեսթի անակնկալ համերգը Երուսաղեմում աննախադեպ չէր լինելու, քանի որ նման ելույթ նա ունեցել էր նաև կիրակի գիշերը Երևանի Կարապի լճում։










