ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բոնդի դերակատարին ականազերծման գծով օգնական է նշանակել (լուսանկարներ, տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բրիտանացի դերասան Դենիել Քրեյգին, ով հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից, ականների և այլ պայթուցիկ զինամթերքների վնասազերծման գծով մարտիկ է նշանակել։ Կազմակերպության շտաբ-բնակարանում պաշտոնական արարողության ժամանակ գլխավոր քարտուղարը նշել է, որ կինոաստղին «կյանքեր փրկելու վկայական» է հանձնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բան Կի Մունը խնդրել է դերասանին օգտագործել իր աստղային կարգավիճակը՝ ականազերծմանն ուղղված ՄԱԿ-ի գործողություններին միջազգային աջակցություն ցուցաբերելու համար։
Քրեյգն իր հերթին նշել է, որ անհամբերությամբ սպասում է նոր աշխատանքին։ Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի այլ ներկայացուցիչների հետ զրույցում նա հասկացել է, թե ինչ հսկայական աշխատանք է իրեն սպասվում։
















