Քեզ համար, Հայաստան. Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքում ոգեկոչման միջոցառումներ կանցկացվեն

19:56 • 15.04.15

Արգենտինական Վիսենտե Լոպես քաղաքի քաղաքապետարանը ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ կկազմակերպի: «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող միջոցառման ժամանակ տեղի կունենան մշակութային, արվեստի, թատերական, պարային ներկայացումներ և հայկական հյուրասիրություն:

Միջոցառումը կմեկնարկի 18:00-ին` հայկական ուտեստների համտեսով, որին կհետևի Ալին և Թալին երաժշտական դուետի կատարումը` ուղեկցվելով հայ ժողովրդական պարով:

20:00-ին կցուցադրվի դրամատուրգ Կլաուդիա Պինյեիրայի «Կանաչ ծառը» պիեսի ներկայացումը` Մարտա Բիանչիի և Սիլվիա Քալֆայանի դերակատարմամբ «Յորք» թատրոնում: Պիեսը հիմնված է իրական դեպքերի վրա, որը ներկայացնում է նոր և անհրաժեշտ մոտեցումը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը:

 

Քեզ համար, Հայաստան. Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքում ոգեկոչման միջոցառումներ կանցկացվեն