Բելգորոդում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքար է տեղադրվել (լուսանկարներ)

13:11 • 15.04.15

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում Սերաֆիմ Սարովսկու վանքի մոտ տեղադրվել է ռուս սուրբ հրաշագործին նվիրված քանդակ, որից ոչ հեռու տեղադրվել է նաև խաչքար՝ նվիրված 1915-ին հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է belpressa.ru-ն։

 

Սերաֆիմ Սարովսկու անունը հայտնի է ամբողջ ուղղափառ աշխարհում։ Ժողովրդի հարգանքը նրա հանդեպ սկսվել է դեռևս նախքան նրա սրբադասումը։ Համաձայն նրա կենսագրության՝ նա  հիվանդություններից բուժելու ունակություններ է ունեցել։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ խաչքարի պատմությունը սկսվում է 4-րդ դարից, երբ 301-ին հայերն առաջինն աշխարհում ընդունեցին քրիստոնեությունը։ Խաչքարը հայկական գեղարվեստական խորհրդանիշ է, որում արտացոլվում է ժողովրդի պատմությունը։ Այժմ այն քաղաքի բնակիչներին կհիշեցնի այն ողբերգության մասին, որը տեղի է ունեցել 1915-ին Օսմանյան կայսրությունում։

 

Սուրբ Սերաֆիմի հուշարձանն օծել է Բելգորոդի քահանա Իոաննը, իսկ խաչքարն օծել է աբեղա Կիրակոս Դավթյանը։

 

«Մենք ուրախությամբ ընդունեցինք խաչքարի տեղադրման մասին լուրը։ Այժմ ամբողջ առաջադեմ մարդկությունը պատրաստվում է հարգանքի տուրք մատուցել 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև սրբադասել հանցագործության զոհերին։ Մեզ շատ հաճելի է, որ այժմ ի հիշատակ այդ իրադարձությունների խաչը կհայտնվի Բելգորոդում»,- նշել է աբեղա Կիրակոսը։

 

Արարողությանը ներկա է եղել նաև նահանգապետ Եվգենի Սավչենկոն։

Крест-камень (хачкар).

Иеромонах Киракос Давтян.

Памятник Серафиму Саровскому.

Митрополит Белгородский и Старооскольский Иоанн.

Евгений Савченко и Николай Рыжков.

 

 

Բելգորոդում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքար է տեղադրվել (լուսանկարներ)