Հարփեր Լիի 2-րդ վեպը կհրատարակվի 25 երկրում

10:34 • 15.04.15

Ամերիկացի գրող Հարփեր Լիի գործակալ Էնդրյու Նյուրնբերգը հայտնել է, որ հեղինակի 2-րդ վեպը՝ Go Set a Watchman, կհրատարակվի 25 երկրներում, ներառյալ՝ Հարավային Կորեան, Չինաստանը և Թուրքիան, գրում է Интерфакс-ը։

 

Գործակալը տեղեկությունը հայտնել է Լոնդոնի գրքի տոնավաճառում։

 

Վեպը կթողարկվի անգլերենով այս տարվա հուլիսի 14-ին։ The Guardian թերթի տվյալներով՝ հրատարակության շուրջ անվտանգության միջոցառումներն այնքան լուրջ են, որ ապագա հրատարակիչները կարողացել են ծանոթանալ տեքստին միայն գործակալի լոնդոնյան գրասենյակում։

 

Նախկինում հրատարակվել է Հարփեր Լիի միայն մեկ վեպը՝ «Սպանել ծաղրասարյակին»։ Դա տեղի է ունեցել 1960-ին։ Այս նոր հրատարակվող վեպն ավելի վաղ է գրվել, սակայն երկար ժամանակ հանրությունն այդ մասին չի իմացել։

Հարփեր Լիի 2-րդ վեպը կհրատարակվի 25 երկրում