«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի լավագույն տեսահոլովակները՝ ըստ Dailydot.com-ի. ներառված է նաև Հայաստանը (տեսանյութեր)

13:50 • 15.04.15

«Եվրատեսիլ» 60-րդ հոբելյանական երգի մրցույթը կանցկացվի հաջորդ ամիս Վիեննայում։

Dailydot.com-ն ընտրել է մրցույթին ներկայացված երգերի լավագույն տեսահոլովակները։

 

Ցուցակում հայտնվել է նաև Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը՝ «Don't Deny» երգով։
Ոչ մի տարի մրցույթը չի անցնում առանց քաղաքական թեմաների, և այս տարի ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանը, գրում է լրատվամիջոցը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են անցկացվել։ Ու թեև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է, ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել այդ փաստը, ինչն էլ շատ է բարկացնում հայերին։

 

Հայաստանը ներկայացնող տեսահոլովակում բացահայտ հիշատակում չկա Հայոց ցեղասպանության մասին, սակայն վերնագրում ասվում է՝ «Մի՛ մերժիր»։ Հոլովակում ներկայացվում է մի հայ ընտանիքի պատմություն։

 

Dailydot.com-ի լավագույն տեսահոլովակների ցանկը հետևյալն է՝

 

Իսպանիա

 


Ֆինլանդիա

 

Ավստրալիա

 

 

Հայաստան

 


Մեծ Բրիտանիա

 


Շվեյցարիա

 

 

 

 

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի լավագույն տեսահոլովակները՝ ըստ Dailydot.com-ի. ներառված է նաև Հայաստանը (տեսանյութեր)