Ալլա Պուգաչովան ծննդյան օրը կնշի Իսրայելում

14:01 • 15.04.15

Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան այսօր իր ծննդյան 66-ամյակը կնշի Իսրայելում։ Երգչուհին այնտեղ է գտնվում իր մտերիմ ընկերուհու՝ Ալինա Ռեդելի հետ։ Կանայք Իսրայելում են եղել նաև նախորդ շաբաթ. միասին  են նշել Սուրբ Զատիկը, գրում է Московский Комсомолец-ը։

 

Վերջին շրջանում Պուգաչովան արդեն 2-րդ անգամ է մեկնում Իսրայել։ Նախորդ տարի նա բավականին երկար գտնվել է այդ երկրում՝ հանգստանալու և առողջությունը կարգավորելու նպատակով։

 

Այս անգամ նա կրկին որոշել է վերականգնել ուժերն այն վայրերում, որոնք իրեն դուր են եկել։ Իսկ ընկերները կշնորհավորեն նրան հեռախոսով։

Ալլա Պուգաչովան ծննդյան օրը կնշի Իսրայելում