Նոր ալբոմի թողարկման հստակ ժամկետ չկա. Սերժ Թանկյան

10:28 • 15.04.15

Վերջին շրջանում մեդիադաշտում շատ է խոսվում աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի նոր ալբոմի ու դրա թողարկման մասին: Մասնավորապես՝ խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը մի քանի առիթով նշել է, որ նոր ալբոմը կթողարկվի այս տարի և որ դրա մեջ ներառվելիք երգերն արդեն գրված են:

 

Սակայն խմբի մենակատար Սերժ Թանկյանը Spin ամսագրին տված հարցազրույցում հակասել է գործընկերոջը` ասելով, որ «նոր ալբոմի վերաբերյալ կան դեռևս միայն խոսակցություններ»:
«Նյութի առկայության դեպքում մենք պատրաստ ենք միասին աշխատել: Սակայն նոր ալբոմի թողարկման հարցում մենք հստակ ժամկետներ չենք որոշել»,- մեջբերում է երաժշտի խոսքերը metalinjection.net-ը:

 

Աղբյուրը հավելում է, որ ներկայում խումբը շրջագայության մեջ է, և դրա շրջանակներում փորձում է անտեղյակ մարդկանց պատմել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Նոր ալբոմի թողարկման հստակ ժամկետ չկա. Սերժ Թանկյան