«Գահերի խաղ»-ի հինգերորդ սեզոնը նոր ռեկորդ է սահմանել

15:57 • 15.04.15

«Գահերի խաղը» (Game of Thrones) սերիալի հինգերորդ սեզոնը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 12-ին HBO հեռուստաալիքով, նոր ռեկորդ է սահմանել, գրում է korrespondent.net-ը:

 

Առաջին դրվագի վարկանիշը գերազանցել է նախորդ սեզոնի ցուցանիշը 1,4 միլիոնով և կազմել է մոտ 8 միլիոն:

 

Այս ցուցանիշը նախագծի բացարձակ ռեկորդ է: Նախկինում առաջատար դիրքում է եղել չորրորդ սեզոնի յոթերորդ դրվագը, որը 7,2 միլիոն մարդ է դիտել:

 

Հեռուստադիտողների մեծ մասը 25-ից 54 տարեկան անձինք են:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր սեզոնի պրեմիերայից մեկ օր առաջ տեղի է ունեցել «Գահերի խաղի» հինգերորդ սեզոնի չորս սերիայի արտահոսք: Մեկ օրվա ընթացքում դրանք ներբեռնել են ավելի քան 5 միլիոն անգամ:

«Գահերի խաղ»-ի հինգերորդ սեզոնը նոր ռեկորդ է սահմանել