Կաննի կինոփառատոնում Էմի Ուայնհաուսի մասին վավերագրական ֆիլմ կցուցադրվի
Կաննի կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-24-ը, հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին վավերագրական ֆիլմ կցուցադրվի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ֆիլմում, որի ռեժիսորն է բրիտանացի Ազիֆ Կապադիան, օգտագործվել են նախկինում չհրապարակված տեսանյութեր, ինչպես նաև երգչուհու ստեղծագործությունները՝ «իր սեփական բառերով երգչուհու պատմությունը» պատմելու համար։ Ֆիլմը ներառում է տաղանդավոր երգչուհու կյանքի տարբեր ժամանակաշրջաններ։
Երգչուհին լայն ճանաչում է ձեռք բերել 2003-ին Frank ալբոմը թողարկելուց հետո։ 2007-ին Ուայնհաուսն արժանացել է BRIT Awards մրցանակի՝ որպես լավագույն բրիտանացի կատարող։










