The New York Times-ը Հայոց ցեղասպանության թեմայով ծաղրանկար է հրապարակել

11:11 • 16.04.15

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի էլեկտրոնային կայքում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնող ծաղրանկար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծաղրանկարի հեղինակը Պատրիկ Չափաթեն է:
 

Լուսանկարում երևում է, թե ինչպես 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հոծ զանգվածները բարձրանում են գնացքները, իսկ թուրք զինվորականը նրանց հայտնում է. «Մի անհանգստացեք, «ցեղասպանություն» բառ գոյություն չունի»:

Մակագրելով նկարը` հեղինակը գրել է. «Հարյուր տարի շարունակ սպանությունների վերաբերյալ բանավեճը շարունակվում է»:
 

Ծաղրանկարը կայքից արտատպվելու է ամերիկյան պարբերականի ապրիլի 16-ի համարում:

 

 

The New York Times-ը Հայոց ցեղասպանության թեմայով ծաղրանկար է հրապարակել