Ջակոմետիի քանդակը մտադիր են վաճառել 130.000.000 դոլարով
Իտալացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի Pointing Man աշխատանքը մայիսին վաճառքի կհանվի Նյու Յորքում և կարող է վաճառվել 130 մլն դոլարով։ Այդպիսով՝ այն կարող է դառնալ ամենաթանկարժեք քանդակը, որ երբևէ վաճառվել է աճուրդով, գրում է Корреспондент-ը։
180 սմ-անոց բրոնզե քանդակն աճուրդների պատմության մեջ 2-րդն է, որի նախնական արժեքն ավելի քան 100 մլն դոլար է։
Առաջինը եղել է Պաբլո Պիկասոյի «Ալժիրյան կանայք» կտավը, որի նախնական արժեքը եղել է 140 մլն դոլար և որը, սակայն, մինչ օրս չի վաճառվել։










