Մուրադ Ամիրխանյանը Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կտա Ծիծեռնակաբերդում

15:34 • 16.04.15

Ապրիլի 17-ին` ժամը 19:00-ին, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում կտրվի ֆրանսիահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյանը) Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, որի շարունակությունը  տեղի կունենա  ապրիլի 25-ին Փարիզում:
 

Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ՝ կհնչի Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները:

 

Մուրադ Ամիրխանյանը Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կտա Ծիծեռնակաբերդում